▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինչի՞ մասին էր «Չար տնակի հեքիաթը». պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը

Ինչո՞ւ է Գևորգ Աճեմյանը դուրս գալիս ՔՊ-ից ու կոչ անում չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

Աշխարհս փլուզվեց, երկար տարիներ չունեի ապրելու մոտիվացիա. Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը՝ կյանքի հարվածների մասին

Մանե Թանդիլյանը կրկին հրաժարական ներկայացրեց

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվին և Երևանին կոչ են արել զերծ մնալ սադրիչ գործողություններից

2018-02-11 22:25:05

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հաղորդագրություն են տարածել փետրվարի 7-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փետրվարի 9-ին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում:
Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել նաև արտաքին գործերի նախարարների հետ: Նրանք նաև այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելով այնտեղի դե ֆակտո իշխանությունների հետ, ինչպես նաև այցելել են «հատուկ տարածքներ՝ Զանգելանի, Քուբաթլուի, Աղդամի, Լաչինի և Քելբաջարի շրջաններ»:
Համանախագահներն ընդգծել են 2017թ. հոկտեմբերին Ժնևում, ինչպես նաև ավելի վաղ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովում ստանձնած բոլոր հանձնառությունների բարեխիղճ իրագործման  անհրաժեշտությունը:
Նրանք նաև խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին շրջանում կորուստների կապակցությամբ: Համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել էին Ժնևում, և հարգել հրադադարը:
Նրանք նաև կոչ են արել կողմերին զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից:
Համանախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը օգնել կողմերին հակամարտությանը գտնելու խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկյան արձանագրության հիմնարար սկզբունքների, այդ թվում ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշան վրա: Նրանք ողջունել են կողմերի մտադրությունը՝շարունակելու ակտիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկա ընտրական շրջանը, ասվում է հաղորդագրության մեջ: 

Нравится

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.