▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական կենսաքիմիկի խոսքով՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամների բերածը ոչ թե կեղտաջուր էր, այլ H2S

«Երկիր Ծիրանի»-ի անդամ Զարուհի Փոստանջյանն Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ու խոսեց Քաղաքապետարան տեղափոխված գարշահոտության մասին:

«Նուբարաշեն ՔԿՀ-ի հարևանությամբ գտնվող տարածքից: 5 շենքի բնակիչ շնչում է սա: Մենք կարծում ենք, որ պետք է դադարցնենք ապրել գարշահոտության մեջ: Ձեզ ոչ թե պետք է ուղեկցի թանկարժեք օծանելիքի ու կոնյակի բույրը, այլ այն գարշահոտը, որի մեջ մեր պետությունն է: Դուք մի պահ զգացիք հոտը, իրարանցում եղավ: Անգամ հարձակվեցիք Մարինա Խաչատրյանի վրա: Վախենում եք վիրաբույժ տիկնոջից, որ մարդկանց կյանքեր է փրկում: Վախեցաք, որ կխեղդվե՞ք: Ի դեպ, չեն խեղդվում, բայց թունավորվում են: Մենք ձեր կյանքը թունավորելու ենք»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

ՀՀԿ-ական Հասմիկ Սարգսյանն էլ խոսքն ուղղելով «Երկիր Ծիրանի»-ի անդամներին՝ ասաց, թե նրանք ոտնահարեցին մարդկային իրավունքները: 

«Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչպիսի՞ արգանդ է ձեզ լույս աշխարհ բերել: Դուք երևանցու շահերը չեք ներկայացնում, ոտնահարում եք: Որես կենսաբանական գիտությունների թեկնածու, կենսամքիմիկ կարող եմ ասել, որ ձեր բերեծը ոչ թե կեղտաջուր էր, այլ պարունակում էր H2S: Շատերը վատ են զգացել, մեկին էլ հիվանդանոց են տեղափոխել, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ելույթում նշեց Հասմիկ Սարգսյանը:

«Ելք» խմբակցությունն էլ դատապարտեց «Երկիր Ծիրանի»-ի անդամի նկատմամբ կատարվածը.

Մենք դա դատապարտում ենք: Գուցե գեղեցիկ չէր նրանց արարքը, բայց ես մարդու չէի ծեծի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին