▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աթեշյանին չենք ընդունում, նոր պատրիարք ենք ուզում ընտրել. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն իր Twitter–ի էջում գրել է. «Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին  (նկատի ունի արք. Արամ Աթեշյանին)  նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ իրականացրեց։ Բայց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել»։

Նշենք, որ արք Աթեշյանի երկարատեւ աշխատանքի արդյունքում թուրքական իշխանությունները նրան վերանշանակեցին փոխպատրիարքի պաշտոնում, իսկ եկեղեցու բոլոր կանոններով ընտրված պատրիարքի տեղապահ արք. Բեքչյանին ստիպեցին հրաժարական տալ ու հեռանալ երկրից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին