▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինեսի ռեկորդ.դեսպանը ուրիշ երկրի քաղաքացի է

Ադրբեջանի նախագահը իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, թե  Երևանը գրավելու մասին չի մոռացել, անպայման հասնելու է դրան: Բայց մինչև Երևանը գրավելը կան նաև այլ հարցեր: Նախ պետք է գրավել Արցախը:

«Մարդը բացահայտ ագրեսիայի կոչ է անում հարևան պետության նկատմամբ: Ալիևը այդքան չկա, որ ինքնուրույն որոշումներ կայացնի, բայց մենք առիթից պետք է օգտվեինք ու ևս մեկ անգամ ներկայացնեինք հայոց պատմությունը: Միանշանակ, Մոսկվայի թույլտվությամբ է նա նման հայտարարություն արել, թե չէ ո՞նց կարող է փոքրիկ մի երկիր առանց աշխարհի ուժեղների նման հայտարարություն անել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը:

Հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ էլ 4-5 տարի է՝ Ալիևը նույն հայտարարություններն անում է, բայց մի քիչ առաջ են գնացել:

«Իսկ մենք ողբալի վիճակում ենք, քանի որ մեր իշխանություններն իրենց պարտականությունները չեն կատարել: Սկզբից սրանք սկսեցին բարբաջել, որ 6000-7000 տարվա պետականություն ունենք: Այս մասին խոսում է մի ղեկավար, որի պետությունը ստեղծվել է 1918 թվականին՝ բոլշևիկների ջանքերով: Մենք հակահարված չտվեցինք: Սրանք հետո առաջ անցան, հասան տոլմային ու լավաշին: Եվ այս ամենն անցնում է մեր իշխանության ականջների կողքով: Իրենք ամեն ինչով զբաղված են՝ բացի մեր մշակույթը պահպանելուց: Օրերս էլ Երևանը գրավելու մասին խոսեցին, էլի այստեղից ծպտուն չհանեցին: Ախր, 21-րդ դարում բացահայտ խոսում են բնաջնջման մասին: Սա շատ լուրջ բան է»,-նշեց  Գուրգեն Եղիազարյանը՝ շարունակելով.

«Այս նորաթուխ նախագահին, որ ՀՀԿ-ն բերեց ու Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու պատվին արժանացրեց մեզ այդ քայլով, նման ռեկորդ դեռ աշխարհում չի եղել: Դեսպանը ուրիշ երկրի քաղաքացի է: Հիմա նրան բերել են, որ հողերի հանձման համար ստորագրի՞»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին