▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

Այսօր Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում առաջին անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը: Այն ձայների 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց: Նախագծի հեղինակը «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր:

Նա խոսեց ընդհամենը 3 րոպե, իր ելույթում հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939 թվականին արտասանած հետևյալ խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: «Ու քանի որ չենք խոսում ցեղասպանությունների մասին, դրանք կրկնվում են»,- ասաց «Յեշ Աթիդ»-ի խմբակցության ղեկավարը:

Պատգամավորներից շատերը հարց էին հնչեցնում՝ ինչու՞ է հիմա ներկայացվում այդ նախագիծը, ինչին ի պատասխան՝ «Յեշ Աթիդ»-ի խմբակցության ղեկավար Լապիդն ասում էր․ «Այս հարցը պարզ խնդիր չէ, բանավեճի խնդիր չէ, այն պարզ բարոյական հարց է այն բանի վերաբերյալ, թե մենք՝ հրեաներս արդյո՞ք կարող ենք ժխտել ցեղասպանությունը: Սա ընդդիմության և իշխանական տեսակետների հարց չէ, սա հրեաների և ոչ հրեաների խղճի հարցն է»:

Իր ելույթից հետո Իսրայելի ԱԳ փոխնախարարն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին: Քննարկման ժամանակ հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, ինչից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Այս օրերին Իսրայելում գտնվող՝ հայկական խորհրդարանական պատվիրակության անդամները չեն ցանկացել ներկա գտնվել Քնեսեթում կայացած քննարկումներին և քվեարկությանը:

Մանրամասն՝ azatutyn.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին