▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես վկա եմ, ասե՞մ, թե ի՞նչ է արել ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը համոզված է՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նոր որակ է իշխանության մեջ ու ազդեցություն պետք է որ ունենա:

«Մեծ հարց է, թե որքանո՞վ է հանրությունը պատրաստ բռի կերպարը փոխարինել մտավորականի կերպարով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Սարգսյանը:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ ժամանակին հասցրել է աշխատել Արմեն Սարգսյանի հետ:

«Ես վկա եմ նրա աշխատանքին: Հիմա ասեմ՝ թե ի՞նչ էինք արել: 1997 թվականին արդեն որոշ շահագրգիռ ուժեր չորացնում էին Երևանի կանաչ տարածքները: Հրկիզում էին՝ կառուցապատում իրականացնելու համար ու դիմում էին Քաղաքապետարան, որ թույլատրեն կառուցապատել ու կանաչապատել: Վարչապետ Արմեն Սարգսյանը առավոտ շուտ ոտքով մեզ հետ միասին(ես քաղաքապետի տեղակալն էի) շրջում էր այդ տեղերը: Բյուջե չկար, որպեսզի այս ամենը կարգավորվեր: Արմեն Սարգսյանը հրահանգեց հաշվել ու ասել, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ ոռոգման համակարգը կարգավորելու համար: Հաշվեցինք՝ մոտ 6 միլիարդ դրամ էր պետք: Ասաց՝ Կառավարությունը վարկ կտրամադրի Երևանին: Ցավոք, նա շուտ հեռացավ ու այդ ծրագիրը չիրականացավ: Մի դեպք էլ պատմեմ: Կառավարությունում ստացված նամակները մեզ անանուն էին ներկայացնում: Հողերի հատկացման մասին խախտումներն էին արձանագրված այդ նամակներում: Պարզվեց՝ 250 նամակների հեղինակները պատահական մարդիկ չէին, այնքան ուժեղ էին, որ ես հրաժարական ներկայացրի, Արմեն Սարգսյանն էլ գնաց բուժվելու»,-մանրամասնեց Ազատ Արշակյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին