▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր քաղաքացիները չեն ուտում BMW-ի ֆառ. Նաիրա Զոհրաբյան

Այն տնտեսագետը, ով կներկայացնի, թե Հայաստանում նվազագույն կենսաապահովման զամբյուղը ինչքան է, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է ներկայացնել Նոբելյան մրցանակի:

   ԱԺ ամբիոնից պատգամավորը նշեց, որ Հայաստանում գնաճը այնքան չէ,  որքան ներկայացնում են կառավարության անդամները: Իսկ նրանք, ովքեր այդ տվյալները ներկայացնում են, պետք է ենթարկվեն պատասխանատվության:

«2.6 տոկոս գնաճը, որ դուք հրապարակում եք, դուք քաջ գիտակցում եք, որ դա ուղղակի ապատեղեկատվություն է: Դուք չունեք ամոթ, եթե դուք ամոթ ունենայիք, դուք այստեղ չէիք փորձի թվային աճպարարություններ անել, միայն նրա համար որպեսզի կես ժամ հետո գաք եւ միահամուռ կերպով քվեարկեք եւ մերժեք այս նախագիծը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

   Նա նաեւ անդրադարձավ այն դիրտարկմանը, թե ավտոպահեստամասերի գների անկում է նկատվել. «Մեր քաղաքացիները չեն ուտում ԲՄՎ  ֆառ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին