▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրության ուղիղ պահանջով 4-րդ նախագահին պետք է ընտրեն քաղաքացիները. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը iLur.amի հետ զրույցում նշում էոր Արմեն Սարգսյանին Ազգային Ժողովի ընտրության միջոցովնախագահ դարձնելու՝ ՀՀԿի եւ նրա առաջնորդի մտադրությունը հակասում է գործող Սահմանադրությանը, եւ սա լեգիտիմությանհարցում շատ ավելի մեծ  խնդիր էքան ԱՍարգսյանիթեկնածությանն առաջադրված նստակեցության կամքաղաքացիության պահանջները:

Պարոն ԳրիգորյանՀայաստանի ներքաղաքականօրակարգի առաջնային հարցերից մեկը ՀայաստանիՀանրապետության Նախագահի ընտրությունն էՄինչեւ այսօր դեռքննարկվում էթե այս պաշտոնի թեկնածուին առաջադրվողինչպիսի չափանիշներ կանեւ որոնք են դրանց իրավական հիմքերըՀՀԿ նախագահ Հանրապետության նախագահիթեկնածու է առաջադրել Արմեն Սարգսյանինեւ վերջինս դեռ ամբողջությամբ չի պարզաբանել իր՝ Հանրապետությաննախագահի թեկնածուին առաջադրվող չափանիշներին համապատասխանության հարցըԱյնուամենայնիվորո՞նք ենայն չափանիշներըորոնց պետք է համապատասխանի Հանրապետության նախագահի թեկնածուն:

-Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող չափանիշների հարցը երկրորդական է իրավական առաջնահերթության մեջ: Այն ածանցյալ է, այլ ոչ պայմանավորում 2018թ.-ին Հանրապետության նախագահի ընտրության կարգը: Այսինքն, ըստ սահմանադրական առաջնահերթությունների, հայաստանյան հանրությունը եւ քաղաքական ուժերը պետք է կենտրոնանան հետեւյալ երկու հարցի պատասխանների վրա.

առաջին. ո՞վ է ընտրում Հանրապետության նախագահին,

եւ երկրորդ՝ ինչ կարգով է ընտրվելու Հանրապետության 4-րդ նախագահը:

Եւ միայն երկրորդ հարցի պատասխանն ունենալու դեպքում հնարավոր է որոշակիացնել այնպիսի մի մասնավոր հարցի պատասխան, ինչպիսին է. «Որո՞նք են Հանրապետության նախագահին առաջադրվող չափանիշները եւ ինչ իրավական բովանդակություն ունեն դրանք»:

Քանի որ վերը առաջադրված հարցերի պատասխանները շարադրելիս ես չեմ դիմում սահմանադրական նորմերի մեկնաբանության, այսինքն դրանց իմաստի մանրամասնման կամ դրանից հեռանալու որեւէ մեթոդի, ապա կցանկանայի, որ ընթերցողն ինքը ստուգեր իմ խոսքերի իրավացիությունը՝ ձեռքին ունենալով 2015-ի դեկտեմբերին կատարված փոփոխություններով Սահմանադրության տեքստը:

Տեսեք՝ այս պահի դրությամբ մենք ունենք Հանրապետության նախագահի ընտրության քննարկման ենթակա երկու կարգ: 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված կարգը, երբ Նախագահնի ընտրությունն իրականացվում էր համապետական ընտրությունների միջոցով, որին մասնակցության իրավունք ունեին ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները՝ քվեի հավասարության եւ քվեարկության գաղտնիության պահպանմամբ:

Մյուս՝ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 125 հոդվածով նախատեսված՝ Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության կարգն է: Սրանով նախատեսվում է նախ եւ առաջ Հանրապետության նախագահ ընտրելու Ազգային ժողովի լիազորությունը եւ, այնուհետեւ, այդ ընտրության կարգը: Յուրաքանչյուր հետաքրքրվող կարող է ձեռքը վերցնել Սահմանադրության տեքստը եւ ուշադիր ուսումնասիրել նշածս հոդվածի բովանդակությունը: Այլեւս մանրամասներով չծանրաբեռնեմ Ձեզ:

Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով, որին եւ հղում են կատարում իշխանական պաշտոնյաները) ուղիղ տեքստով նախատեսված է, որ Հանրապետության 4-րդ նախագահը կարող է ընտրվել բացառապես համապետական ընտրությունների (համընդհանուր եւ ուղիղ քվեարկության) միջոցով՝ 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված կարգով:

ԱյսինքնԴուք ցանկանում եք ասելոր Հանրապետության 4-րդ նախագահին պետք է ընտրեն քաղաքացիներըայլ ոչ՝ Ազգային ժողո՞վըՁեր պնդումը տրամագծորեն հակառակ է իշխանական լրատվամիջոցներիՀՀԿարտահայտած դիրքորոշման եւ դրա նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս ԱՍարգսյանին առաջադրելու մասինկատարած հայտարարություններինՀիմնավորեքխնդրեմ: 

-Թե՛ ՀՀԿ նախագահի, թե՛ ՀՀԿ եւ իշխանական քարոզչամեքենայի եւ դրա արբանյակների դաշտ նետած «ակնհայտ ճշմարտության»՝ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը Ազգային ժողովի կողմից իրականացվելու սահմանադրականության մոտեցումը հիմնվում է 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 125 հոդվածի վրա: Նկատեք, որ այս հոդվածը ներառված է Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) 5-րդ գլխում, որն ուժի մեջ չի մտել եւ չի մտնի, քանի դեռ Հանրապետության նորընտիր նախագահը, այսինքն Հանրապետության 4-րդ նախագահը չի ստանձնել իր պաշտոնը, քանի որ համաձայն Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) 209 հոդվածի 6-րդ մասի այս, ինչպես եւ Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) բազմաթիվ այլ դրույթներ ուժի մեջ են մտնում միայն «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»: Ստուգեք համապատասխան հոդվածները, խնդրում եմ:

Ավելին, նույն այս մասի հաջորդ դրույթն ուղղակիորեն նախատեսում է, որ մինչ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը «շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններովՍահմանադրության համապատասխան դրույթները»: Եւ կրկին ստուգեք այս պնդումը, խնդրում եմ:

Ենթադրում եմ, որ իմ ընդդիմախոսների վերջին կռվանը մնալու է միայն Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) 211 հոդվածը, որը, սակայն ոչ թե հերքում, այլ հաստատում է իմ պնդումը: Ճշգրտության համար մեջբերեմ. «Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջինընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտքանքառասունև ոչ ուշքան երեսուն օր առաջՀանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլումՀանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն»: Սահմանադրության իմ վկայակոչած հոդվածների հետ որեւէ հակասություն չկա: Ավելին: Սրանով կարգավորվում է այն իրավիճակը, երբ Հանրապետության նախագահի ընտրությունն անցկացվելու է «Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված», որը, ինչպես տեսանք, կարող է տեղի ունենալ միայն «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իրպաշտոնի ստանձնման օրվանից» հետո: Եւ եւս մի անգամ ստուգեք այս դրույթները, խնդրում եմ: Ես ոչինչ ինձնից չեմ ասում, չեմ մեկնաբանում, չեմ բացատրում: Ընդամենը հղում եմ կատարում Սահմանադրության համապատասխան դրույթներին եւ մեջբերում դրանք:

Եւ, ի վերջո, Հանրապետության Ազգային ժողովը թե Սահմանադրության 2005թ.-ի փոփոխությունների շրջանակում, թե 2015թ.-ի փոփոխությունների, այն եզակի պետական մարմիններից է, որի «լիազորությունները սահմանվում ենՍահմանադրությամբ»: Եւ միայն Սահմանադրությամբ: Սա ոչ միայն զուտ սահմանադրական ձեւական արգելքի հարց է, այլ նաեւ բխում է օրենսդիր իշխանության լիազորությունների բնույթից: Սահմանադիրները սահմանափակում են օրենսդիր մարմիններին այլ իրավական ակտերով իրենք իրենց լիազորություններ վերապահելու հնարավորությունը, որպեսզի դրանք չունենան անվերահսկելիորեն իշխանությունը իրենց շուրջ բեեւեռացնելու սահմանադրական հնարավորություն: Կոնկրետ դեպքում մենք ունենք այս արգելքը մեր Սահմանադրության մեջ: Խնդրում եմ ստուգել այն Սահմանադրության 88 հոդվածի 4-րդ մասում:

Եւ հենց այս արգելքի ուժով Հանրապետության Ազգային ժողովը չունի Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը նախատեսված է միայն Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) 125 հոդվածում, որն էլ ուժի մեջ չէ: Այն ուժի մեջ կմտնի, ինչպես արդեն տեսանք, Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը:

Ամփոփեմ. Հանրապետության 4-րդ նախագահը ընտրվում է 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթներին համապատասխան՝ քաղաքացիների կողմից, 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 50-52 հոդվածների եւ դրանցով նախատեսված կարգի հետ առնչվող այլ դրույթների պահանջների պահպանմամբ:

Ինչպե՞ս կարող ենք բացատրել այդ դեպքումոր բոլոր քարոզչական միջոցներըպետական մարմինները եւպաշտոնյաներըիշխող քաղաքական կուսակցության եւ դրա հետ դաշնակցող ուժերը նման բացահայտ կերպովանտեսում են Սահմանադրության այսհիմնարար դրույթները

-Իմ նկատելով, իշխանական ամբողջ քարոզչամեքենան ամիսներ շարունակ քարոզում է, որ Հանրապետության 4-րդ նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Արհեստականորեն մեջտեղ բերելով եւ ինտրիգի առարկա դարձնելով նաեւ ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի՝ Հայաստանում չբնակվելու, ձեռնարկատիրական անթափանցիկ գործունեության, վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի քաղաքացիության պահանջին անհամապատասխանությունը եւ այլ՝ ընտրակարգի հետ առնչություն չունեցող, բայց ընթերցողի կամ հեռուստադիտողի աչքն ու ականջն ուղղակիորեն գրավող թեմաներ, հաշվենկատորեն չեն անդրադառնում Հանրապետության նախագահի ընտրության կարգին առչնվող հարցին:

Հաշվի առնելով նաեւ Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանին կատարված ՀՀԿ թեկնածուն լինելու առաջարկը, նկատելի է, որ իշխանության ներսում համոզված են, որ գործում է Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության կարգը կամ ընդամենը փորձում են այդպես համոզել հայաստանյան եւ միջազգային հանրությանը:

Նկատել եմ նաեւ, որ հենց Ա. Սարգսյանն է այս մոլորությունը խորացնում Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության հարցի շուրջ՝ մշտապես ինտրիգը պահելով անկարեւոր եւ երկրորդական հարցերի վրա, չտալով դրանց սպառիչ պատասխաններ:

Օրեցօր ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ն իր նախագահի գլխավորությամբ իրապես մտադիր է Ազգային ժողովի միջոցով «ընտրել» Հանրապետության 4-րդ նախագահին:

Այս վիճակն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Ո՞րն է, ավելի առարկայորեն ասված, Սահմանադրության նման անտեսման կամ խախտման հետեւանքը:

-Սա թե՛ Հայաստանի պետական եւ սահմանադրական կարգի, թե՛ հենց ՀՀԿ եւ դրանում այս որոշումը կայացրած անպատասխանատու, ես կասեի՝ հանցավոր անպատասխանատու պաշտոնյաների հետագա ճակատագրի համար ծանր հետեւանքներով հղի մի արկածախնդրություն է:

Նկատեք. 2017-ի հունվարին Ազգային ժողովն ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը, որի 139 հոդվածի համաձայն՝ այս մարմինն ինքն իրեն վերապահել է Հանրապետության նախագահ ընտրելու լիազորություն՝ հակառակ Սահմանադրության այն պահանջի, որ Հանրապետության նախագահի ընտրությունների հարցում ուժի մեջ են մնում Սահմանադրության 2005թ.-ի փոփոխություններով նախատեսված դրույթները՝ քաղաքացիների կողմից ընտրության մասին: Ավելին, Սահմանադրության վերը նշված 88 հոդվածի պահանջներին հակառակ Ազգային ժողովն այս հոդվածով ինքն իրեն Հանրապետության նախագահ ընտրելու իրավասություն է վերապահել մինչեւ Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնավարման օրը:

Այդ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի, փաստացի՝ ՀՀԿ կողմից: Այնուհետեւ այն ստորագրվել եւ հրապարակվել է նույն ՀՀԿ նախագահի՝ Սերժ Սարգսյանի կողմից: Ընդ որում, վերջինս այն պետական պաշտոնյան է, որին վերապահված իշխանական լիազորությունները հենց այսպիսի իրավիճակները՝ Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները կանխելուն են ուղղված: Մինչդեռ ոչ միայն չի կանխել, այլ ստորագրել եւ հրապարակել է նշված կանոնակարգ օրենքը:

Փաստացի, ՀՀԿ-ն իր արբանյակների օժանդակությամբ Հանրապետության 4-րդ նախագահ ընտրելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը սահմանափակել է, դրանով օժտելով ինքն իրեն, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ նույնիսկ կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության հարցում, ՀՀԿ-ն ունի բավարար ձայներ առանց որեւէ այլ քաղաքական ուժի օժանդակության «ընտրել» Հանրապետության 4-րդ նախագահին:

Այլ խոսքով, սա ծրագրված, քայլ առ քայլ իրականացված ծայրահեղ հակասահմանադրական գործունեություն է, որի նպատակը եղել է քաղաքացիների կողմից Հանրապետության 4-րդ նախագահի՝ պետության գլխի ընտրության իրավունքը, որը փաստացի ժողովրդի իշխանության մասն է, ուղղակիորեն յուրացնելը: Այս հակասահմանադրական գործունեությունը ունի կոնկրետ անվանում՝ իշխանության յուրացում, որը Սահմանադրությամբ նախատեսված միակ հանցագործությունն  է: Եւ այն նկարագրված է Սահմանադրության անփոփոխելի հոդվածով՝ 2-րդ հոդվածի 3-րդ մաս: Սա՝ ՀՀԿ-ի, դրա ղեկավարի եւ որոշում կայացրած այլ անձանց հակասահմանադրական եւ հանցավոր մտադրությունների մասով: Եւ, եթե Հայաստանը երբեւէ նույնիսկ հարաբերականորեն անկախ դատական համակարգ ունենա, ՀՀԿ գործունեությունը պետք է արգելվի, իսկ այս արկածախնդրության մասնակիցները, եթե այն հանգի իր տրամաբանական ավարտին, պետք է քրեական պատասխանատվություն կրեն իշխանության յուրացման համար: Իսկ այս հանցագործությունը չպետք է ունենա վաղեմության ժամկետ, հաշվի առնելով դրա հանրային վտանգավորությունը եւ Սահմանադրության անփոփոխ հոդվածով ամրագրված լինելով՝ դրան հատկացված կարեւորությունը:

Հայաստանի սահմանադրական կարգի համար սա անդառնալի հետեւանք է ունենալու, այն իմաստով, որ սասանվելու է քաղաքացիների եւ այլոց՝ առանց այդ էլ խոցելի վստահությունն ու հավատը իրավակարգի նկատմամբ: Ես նույնիսկ չեմ ցանկանում մանրամասնել սրա հետեւանքները, քանի որ դրանք որեւէ մեկի մտքում կարող է հենց այդ հետեւանքին դիմելու առիթ կամ հուշում դառնան:

Եւ, ի վերջո, ինչպես եք պատկերացնում այն պաշտոնյայի կարգավիճակն ու անկախությունը, որի անհրաժեշտ ատրիբուտը եւ երաշխիքն առաջին հերթին իր լեգիտիմությունն է, որը պետք է պետության գլխի կարգավիճակով Հայաստան ներկայացնի այսպիսի անհեթեթ պատմությունից հետո:

Բացատրելու համար, թե այս ապօրինության եւ արկածախնդրության մասշտաբն ինչքան է, ասեմ, որ նույնիսկ 1998-ի Ռոբերտ Քոչարյանի բնակության տեղեկանքի պատմությունն է ստվերում մնալու: Եթե այդ տեղեկանքի կամ բնակության պահանջը նույնիսկ դեռ մեկնաբանության կարիք ուներ, այսօրվա իրավիճակը ոչ թե սահմանադրականության անհամապատասխանության, այլ բացահայտ հակասահմանադրականության դրսեւորում է:

Եւ ես կարծում եմ, որ աշխարհասփյուռ հանրությանը եւ հայաստանյան քաղաքական խմբերի հետ անհասկանալի եւ ոչ թափանցիկ օրակարգերով դիրքորոշումներին ծանոթանալուց առաջ, ամենեւին ավելորդ չէր լինի, որ գոնե Հայաստան ժամանելիս ինքնաթիռում ծանոթանան Սահմանադրության պարզ բովանդակությանը: Ըստ էության այն ակտի, որի պահանջների կատարումը եւ առանցքային, եթե ոչ միակ բովանդակային պարտականությունն է այդ պաշտոնի համար:

Իսկ Ձեր՝ Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածուին առաջադրվելիք չափանիշների մասին սկզբում տված հարցի պատասխանն արդեն ակնհայտ է. 2005թ.-ի Սահմանադրությամբ նախատեսված համապատասխան չափանիշները:

Զրուցեց Հակոբ Կարապետյանը 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին