▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական պատերազմի ժամանակ Ադրբեջանը վերանալու է

Ադրբեջանի նախագահը իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, թե Երևանը գրավելու մասին չի մոռացել, անպայման հասնելու է դրան: Բայց մինչև Երևանը գրավելը կան նաև այլ հարցեր: Նախ պետք է գրավել Արցախը:

«Ալիևը երբեք ինքնակամ նման հայտարարություն չէր անի, դա պարտադրված էր: Արդեն ասել եմ, որ տարածաշրջանը պետք է պայթեցվեր, որպեսզի փողի իշանության գլոբալ համակարգը պահպանվեր: Կան մի շարք գործող անձինք, որոնցից մեկը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն է: Տարածաշրջանում ստեղծվող քաոսի մենեջերը նա է: Ալիևն էլ գտնվում է այս համակարգի ազդեցության ներքո: Հիմա կոնֆլիկտի համար բոլոր գործիքները պատրաստում են.թե՛ տեխնիկայի մասին է խոսքը, թե՛ ատելության բարձրագույն աստիճանի: Այնպես են անում, որ ցանկացած վայրկյանի, երբ կոճակը սեղմեն՝ պատերազմը բռնկվի: Ի դեպ, եթե սկսվի պատերազմը՝ ես չեմ կարծում, որ դրանից հետո Ադրբեջան անունով պետություն գոյություն ունենա: Վերանալու է այն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Asekose.am-ի թղթակցի ճշտող հարցին՝ այսինքն, Ռուսաստանը կամ այլ երկրներ, հերթական անգամ չե՞ն խոչընդոտելու հայերի առաջխաղացմանը,  Աշոտ Մանուչարյանը պատասխանեց.

«Սրընթաց ձևավորվում են հայության անհրաժեշտ համակարգերը: Մենք նաև շատ դաշնակիցներ կունենանք: Ամեն ինչ կարվեն մարդատյաց համակարգերը վերացնելու համար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին