▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ի՞նչ աջաբսանդալ եք սարքել...Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով երեկվա լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսել է կրթական համակարգի կոռուպցիայի մասին. «Դեռ երկու տարի առաջ ես ինքս դուրս եկա Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի կազմից, քանի որ մեր ներկայությունը այնտեղ բացի գալոչկայից, այլ բան չէր տալիս։ Պատգամավորներից ոչ մեկ չհետեւց իմ քայլին։ Պարոն նախարար, ես շատ ավելի ամբիցիոզ օրենք էի սպասում։ Օրենքում նշել եք, որ ռեկտորն է որոշելու, թե գիտխորհրդի կազմում ով պետք է լինի։ Կարող է` ռեկտորը որոշում է ալրաղացի Վալոդը պետք է լինի գիտխորհրդում։ Գաղափարը լավն է, սակայն այն շատ հանգիստ կարող է այլասերվել, ինչպես ունենք կլասիկ շատ դեպքեր, երբ այլ բան է դառնում։ Ոսկերչական ճշգրտությամբ պետք է մոտենաք գիտնականների` դասախոսելու համար տարիքային շեմին։ Նաեւ` էս ինչ աջաբսանդալ եք սարքել` մի դրույթը հիմա, մյուսը հաջորդ դարում է ուժի մեջ մտնելու։ Բացի այդ, թարգմանչական որակյալ դպրոց այսօր չունենք, դրա համար էլ 3-րդ լեզվից են թարգմանություններ անում։ Դրա համար պետք է լսումներ անենք»,-ասել է նաիրա Զոհրաբյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին