▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքն արտագաղթը պետք է դադարեցնի, ներգաղթ սկսի . Ծառուկյանն՝ Արմեն Սարգսյանի մասին

Այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության նիստ․ Ծառուկյանը լսել է բոլորին, արդյունքում՝ որոշում է կայացվել հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կայանալիք Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել իշխող կոալիցիայի թեկնածուԱրմեն Սարգսյան թեկնածությանը:

 

Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունը անցկացվելու է խորհրդարանում՝ մարտի 2-ին: Արմեն Սարգսյանի՝ առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ է 79 ձայն, մինչդեռ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ իշխող կոալիցիան առանց «Ծառուկյան» դաշինքի օգնության առաջին փուլով ընտրություն անելու հնարավորություն չէր ունենա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին