▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ 100 տոկոսանոց խոստում էին տվել Արցախի հարցի լուծման համար, բայց շարժման ժամանակ Գորբաչովը մեզ էքստրեմիստ անվանեց

«Արցախյան շարժման առաջին ղելավարներից էին Իգոր Մուրադյանը, Վաչե Սարուխանյանը: Շարժումը սկսելու հաջոդ օրը, երբ հավաքվել էինք Ազատության հրապարակում, մի հեռախոս դրվեց հարթակին, որով շարժման մասնակիցներն իրավունք ունեին զանգելու: Իգոր Մուրադյանը հիմնականում դրանով զանգում էր ՀՀ ԿԳԲ-ի նախագահին ու հարցնում էր՝ ի՞նչ անեմ, ցույցը շարունակե՞մ, թե՝ չէ:

Երբ բանտում էի՝ հասկացա, որ Մոսկվայում կան ուժեր, որոնք ցանկանում են, որպեսի քանդվի Խորհրդային Միությունը: Նրանց թվում էր նաև Գորբաչովը:

Մեզ 100 տոկոսանոց խոստում էին տվել Արցախի հարցի լուծման համար, բայց շարժման ժամանակ չգիտես թե ինչո՞ւ Գորբաչովը հայտարարեց, թե մենք էքստրեմիստ ենք: Սակայն, շարժումն այնպիսի թափ էր առել, որ Գորբաչովը չէր կարող կանգնեցնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին