▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը՝ Դաշնակցությանը, Հայաստանը՝ ՀՀՇ-ին.Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճանեց մեզ

«1989 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախի Մարզային խորհուրդն ու ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդհանուր ժողով արեցին ու կայացվեց որոշում, այն է՝ Արցախի Հայաստանի մասն է: Ավելին, որպես մարզ՝ Արցախից 10 պատգամավորի ընտրեցինք: Նրանց թվում էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Հետո, երբ եկավ Անկախության հանրաքվեի պահը, Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճանեց Ղարաբաղյան շարժմանը, ինչպես մինչև հիմա է դավաճանում ու ասաց՝ ձեր գլխի ճարը տեսեք: Կարծում եմ՝ հետո ինչ-որ բան տեղի ունեցավ ՀՀՇ-ի ու Դաշնակցության միջև: Մոտավորապես այսպես էր.Արցախը՝ Դաշնակցությանը, Հայաստանը՝ ՀՀՇ-ին: Փաստորեն, մեր երկիրը քանդեցին: Արցախը պետք է միանա Հայաստանին: Մեր առջև ունենք Ղրիմի օրինակը: Եթե սա իրականացնենք՝ խնդիրը լուծված կարելի է համարել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Արցախի հարցի լուծման հնարավոր տարբերակի մասին՝ ասաց  հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին