▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա մանր ժուլիկություն է, քաղաքական հեռուն գնացող մոտեցում...

ԱԺ-ում, այն բանից հետո, երբ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների ընտրության արդյունքները, Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով նշել է, որ լիազորված է հայտարարելու, որ իրենց խմբակցության 7 անդամները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին ու Գեւորգ Դանիելյանին, մինչդեռ պատկերը մի փոքր այլ է. «Սա համարում եմ մանր ժուլիկություն, քաղաքական հեռուն գնացող մոտեցում` ընդդեմ Ելք խմբակցության»։ Գագիկ Մելիքյանն էլ  ի պատասխան ասել է, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են ընտրության հենց սկզբից, ինչպես նաև` հաշվառման գործընթացին. «Բոլորը միաձայն ստորագրել ու հաշվել են քվեաթերթիկները։ Անհիմն հայտարարությունների կարիքը չենք տեսնում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին