▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էս երկրի վրա անե՞ծք է դրված...Անտեր մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում ՀՀ նախագահի միակ թեկնածու՝ Արմեն Սարգսյանի առաջադրման հարցի քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Արմեն Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ կյանքում առաջին անգամ այս դահլիճում իր ինքնազգացողությունը վատացել է. «Ես միջանցքում մոտենում եմ ՀՀԿ-ական մի քանի մարդկանց, ում հետ բարեւ-բարլուս ունեմ, կարո՞ղ է՝ դուք իսկականից սատանայական ուժ եք, ասում են՝ ինչի՞, ասում եմ՝ լավ, ինչպես կարելի է՝ առաջին հայացքից բյուրեղյա մաքուր, անբիծ կենսագրություն ունեցող մարդուն, որն է Արմեն Սարգսյանը, մինչեւ վերջերս մեր ընկալման մեջ այդպիսինն էր, բերել, դնել այս մամլակի տակ, դնել նման անհեթեթ վիճակում եւ երկու րոպեում այդ ամբողջ կենսագրությունն արժեզրկել: Հանուն ինչի՞: Լավ, էս երկրի վրա անե՞ծք է դրված. էս երկիրն այդպես էլ օրինական նախագահ չի ունենալո՞ւ: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն Հայաստանը գլորում են բրեժնեւյան լճացման ճահիճը: Նույնիսկ ես, որ քննդատում եմ՝ առանց արգելակների, մեկ-մեկ մտածում եմ՝ հանկարծ այնպես չըկալվի, որ ես անձնավորված եմ քննադատում: Երեկ ռադիոյով լսում էի Գեւորգ Կոստանյանի ընտրության հետ կապված ելույթները՝ մեր իրավաբանության ակունքը, արեգակը…Կոստանյանին տեսա, ասացի՝ ես քո փոխարեն գետինն էի մտնում, բա մի մարդը մյուսի հասցեին էդքան գովեստներ կշաղակրատի՞: Էս ի՞նչ է կատարվում: Բա նորմալ մարդն իր հասցեին էդպիսի դիֆերամբներ կընդունի՞: Ու այսօր էդ էստաֆետը Սամվել Ֆարմանյանը ու մյուսները վերցրեցին: Հիմա՝ Արմեն Սարգսյանը…. արեգա՜կ է բացվել մեր երկրի վրա… Բա, հլը պատկերացրեք, այ էս շարքի մեր գործընկերները (ցույց է տալիս ՀՀԿ-ական պատգամավորների շարքերը-խմբ.) ինչեր են ասելու Սերժ Սարգսյանի մասին: Բա, հիմա եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի ՀՀ ոչ մի պաշտոնում, անտեր մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»:

 

Կարդացեք նաև` Անհապաղ բերել այդ փաստաթղթերը ու ցույց տալ Սարգսյանի` ՀՀ քաղաքացի լինելը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին