▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշվի նստում են նրանց հետ, ովքեր արժեք են ներկայացնում

2018թ.մարտի 1-ին չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։

«Այսօր աշխարհում ոչ ոք չի կարող ճնշում գործադրել Էրդողանի նկատմամբ: Ինչ անում՝ մարսում է: Նա կարող է մտնել Իրաքի տարածք, ռազմական գործողություն իրականացնել, դուրս գալ և պատասխանատվության չենթարկվել: Սիրիայում կոտորած կազմակերպել ու մարսել»,-լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հավելելով.

«Եթե ոչ Էրդողանի, ապա գուցե Թուրքիայի հաջորդ ղեկավարի օրոք կարողանանք ինչ-որ քաղաքական քայլեր ձեռնարկել»:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով էլ՝ այս արձանագրությունների փաստը դասեր քաղելու համար շատ մեծ նշանակություն ունի թե՛ միջազգային հանրության համար(ԱՄՆ), թե՛ մեր:

«Թուրքիան իր բաժին դասերն է քաղել, մենք՝ մեր: Ապագայում պետք է ճիշտ քայլեր անել: Մենք պետք է սովորենք առանց այդ փակ սահմանների ապրել, ձևավորել նոր մոտեցում արտաքին քաղաքականության մեջ, նոր սցենարներ մշակել ու առաջ տանել, չհոգնել: Ունենալ նաև սեփական ռազմաարդյուանբերությունը, ժողովրդավարական երկիր լինել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞վ ես դու: Հաշվի նստում են նրանց հետ, ովքեր արժեք են ներկայացնում»,-ընդգծեց  Թևան Պողոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին