▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս խոպանչին ի՞նչ կապ ունի մեր քաղաքական գործընթացների հետ.Փոստանջյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

«Պետք է վերացնենք ավտորիտար համակարգն ու նորը հիմնենք, որտեղ պայմանները կլինեն հավասար: Թե չէ հիմա գյուղապետը նույն Սերժ Սարգսյանն է, մարզպետը, կառավարությունը նույնպես: Համակարգը նույնն է և կապ չունի, թե ո՞ւմ անունով է հանդես գալիս: Այո՛, Սերժ Սարգսյանին պետք է պատասխանատվության կանչենք: Մենք իրեն չենք ներելու՝ արտագաղթի, 1 միլիոն բնակչության աղքատացման և այլ խնդիրների համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ որևէ տարբերություն չկա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սարգսյանի միջև, քանի որ ազգանունները փոխվում են, քաղաքական օրակարգը՝ ոչ:

«Մենք կարծում ենք, որ քաղաքական մենաշնորհը պետք է վերանա: Մարդիկ պետք է ընտրելու և ընտրվելու իրավունք ունենան: Մեր երկրից այս երեք հոգու նախագահության ժամանակ ապօրինի շուրջ 30 միլիարդ դոլար է արտահանվել: Ընդերքի թալան է տեղի ունեցել: Հիմա էլ փողոցից մեկին բերեցին որպես նախագահ: Նա ներգրավված է կոռուպցիոն գործընթացների մեջ: Այս խոպանչին ի՞նչ կապ ունի մեր քաղաքական գործընթացների հետ: Սա պահանջում է համալիր լուծում»,-նկատեց Զարուհի Փոստանջյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին