▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հուսանք՝ կարող ենք նրան լավ ժամանակ պարգևել. «Քայլ դեպի տուն»-ի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը

Դավիթ Տոնոյանը չի բացառում հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

Կնոջս «զբոսանքն ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին. Արարատ Միրզոյանը պատասխանում է

Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել. Տիգրան Ավինյան

Գաղտնի բան չի մնալու...Արամ Առաջինը՝ Կարեն Կարապետյանին



2018-03-12 20:11:04

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Ըստ Asekose.am-ի, Արամ Առաջինի և Կարեն Կարապետյանի հանդիպումն անցել է չափազանց ջերմ մթնոլորտում. վարչապետն, ի դեպ, առիթից օգտվելով շնորհավորել է Վեհափառի տարեդարձը, որ մարտի 8-ին էր, ինչին Կաթողիկոսը արձագանքել է. «Իմացա՞ք տարեդարձս...գաղտնի բան չի մնալու»

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:Հանդիպումից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Վարչապետ Կարեն Կարապետյանը և Արամ Ա Կաթողիկոսը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկայիս իրավիճակը և վերջին շրջանի տնտեսական աճի ուղղությամբ արձանագրված ցուցանիշները՝ նշելով, որ կառավարությունը շարունակում է ավելի լավ արդյունքներ արձանագրելուն ուղղված քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում: Կարեն Կարապետյանը նաև մանրամասներ է ներկայացրել այսօր Լիբանանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ՝ դրանք որակելով արդյունավետ և կառուցողական: Արամ Ա Կաթողիկոսը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիբանան և մասնավորապես, տնտեսական հագեցած օրակարգը, որը լավ հնարավորություն է համարել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու առումով: Վարչապետը նաև պատասխանել է ներկա գտվող համայնքի ներկայացուցիչներին հետաքրքող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ տնտեսական օրակարգին, ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարներին, Հայաստան-Եվրամիության փոխգործակցությանը:

Իսկ Լիբանանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Լիբանանում. «Ընդամենը երկու շաբաթ առաջ Երևանում մենք առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Կարևորում ենք բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև բարձր մակարդակի մշտական շփումներն ու երկխոսությունը: Ինչպես ես նշեցի մեր նախորդ հանդիպմանը, մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական ներուժը մեծ է, և այն պետք է հնարավորինս իրացնել», - ասել է ՀՀ վարչապետը: 
Լիբանանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Լիբանան՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը: Միշել Աունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանի համար գործող առևտրային արտոնյալ ռեժիմներից լիբանանյան ընկերությունների օգտվելու հնարավորություններին, տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հեռանկարներին:
ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կարևոր է համատեղել այն առավելությունները, որոնք ունեն Հայաստանի և Լիբանանի տնտեսությունները` ընդգծելով նաև, որ այսօր Հայաստանի տնտեսությունը աճի լավ միտում ունի և այն առաջիկա տարիներին պահպանվելու է: 
Հայաստանի վարչապետն ասել է նաև, որ այսօր ավելի վաղ իր գործընկերոջ հետ քննարկել են հայ-լիբանանական հիմնադրամի ստեղծման հնարավորությունները, որը կաջակցի թե Լիբանանում, թե Հայաստանում հետաքրքրություն ունեցող բիզնեսին: 
Երկուստեք կարևորվել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրներին կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ: 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.