▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածքներն իրենք պետք է վերադարձնեն.Շարմազանով

Հայաստանում հետընտրական զարգացման որեւէ կարիք չկա։ Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ընդդիմության բողոքի հնարավոր ալիքը ապրիլից։
«Այն որ մեկ, երկու, երեք չորս ուժեր կարող են բողոքել, դա իրենց իրավունքն է։ Բայց դա կեղծ օրակարգ է, քանի որ ՀՀ քաղաքացին ընտրությունների միջոցով է ձեւավորում իշխանությունը։ Մեր բոլորիս պարտքն է՝ հարգել ՀՀ քաղաքացու որոշումը»- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Ապրիլին իշխանության փոխանցումը ներկայացնել որպես իշխանափոխության օրակարգ, կեղծ է»։
Ըստ Շարմազանովի, ընտրությունները ՀՀ քաղաքացիների մոտ որեւէ կասկած չեն հարուցել, եւ հիմնական ընդդիմադիր խաղացողներն այսօր խորհրդարանում են։ Դա «Ծառուկյան» դաշինքն է, եւ «Ելքն» է։ Նա նաեւ խոսել է արտախորհրդարանական ուժերի ակցիաների մասին, նշել, որ այդ ուժերի իրավունքն է օրենքի սահմաններում ներկայացնել իրենց դժգոհությունները։
Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Ճեպազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին