▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին, այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը եղել է հարցի հիմնական զեկուցողը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ համաձայնագիրը Լատվիայի խորհրդարանում ևս մեկ ընթերցում պետք է անցնի, որը տեղի կունենա ապրիլին:

Լատվիայի, Լիտվիայի եւ Էստոնիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն էլ այս մասին թվիթերյան իր էջում գրել է. «Լավ նորություն Լատվիայից: Խորհրդարանն առանց որևիցե դեմ ձայնի իր աջակցությունն է հայտնել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին առաջին ընթերցումից հետո»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին