▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ինչ-որ մեկը շտապում է, թող գնա...Նաիրա Զոհրաբյան

 

Այսօր Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ առանց ընդմիջման են աշխատելու, ինչն էլ տարաձայնություններ է առաջացրել։ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ դա անընդունելի է, քանի որ` նախագծերը պետք է մանրամասն քննարկել, իսկ  Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ մանրամասն քննարկել ասելով նկատի ունեն այն, որ 35 օրենքանոց փաթեթը քննարկում են մեկ օրանոց ընթացակարգով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշել է. «Կարծում եմ` բոլորս պետք է հասկանանք, որ մեր աշխատատեղը այստեղ է, եթե ինչ-որ մեկը շտապում է, թող գնա։ Մենք պետք է աշխատենք մինչեւ օրակարգի սպառումը»:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Քանի որ նիստը արտահերթ է, շատ հաճախ նման դեպքեր ենք ունեցել, պետք է ավելի օպերատիվ աշխատենք, ու եթե անհրաժեշտ լինի, հետագայում եւս մի նիստ կավելացնենք։ Շտապող չկա, կաշխատենք մինչեւ ուշ ժամ, մինչեւ օրակարգը սպառվի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին