▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններին բողոքն արտահայտելու փոխարեն իշխանությանը ատող ժողովրդի համար 5000 դրամը չգիտես՝ ի՞նչ է դառնում

«Ժողովրդի կողմից ատելություն կա իշխող կուսակցության նկատմամբ, բայց այդ ատելությունը մինչև այն պահն է, երբ գալիս են ընտրությունները: Նրանք վերցնում են 5000 դրամն ու հեչ չեն ատում: Ա՛յ, այստեղ է խնդիրը: ժողովուրդն ատում է, ատում, բայց ընտրության օրն ինքն իր անելիքն անում է: Ատելությունը մեկ վայրկյանում հօդս է ցնդում: Երբ գալիս է պահը, որ իրենց բողոքը պետք է արտահայտեն, այն չքվում է, 5000-10.000 դրամն էլ չգիտեմ՝ ի՞նչ է դառնում: Այս ազգը երբեք նախագահ, ԱԺ պատգամավոր չի ընտրել: Ընտրել է կամ ցար, կամ փոքրիկ բդեշխ: Մինչև օրս անձի են ընտրել, ոչ թե քաղաքական ուժի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ շարունակելով.

«Բոլորը խոսում են քաղաքական դաշտի ամայացած լինելու, այլընտրանք չունենալու մասին: Հիմա իշխանությունը չի հասկանում, որ եթե չլինի դիմադրություն՝ այս ամենը փուլ է գալու: Չի կարելի հասարակությանը, հատկապես քաղաքական դաշտը վերածել «ՍՊԻԴ»-ի, երբ իմունիտետը զրո է: Գրիպից կարող է մեռնել այս դաշտը, դա էլ դեռ մեղմ ասած. երկիրը կարող է փուլ գալ: Բալանս է պետք պահել»:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ իշխանափոխությունը մեկ շաբաթով գցած է լինելու հրապարակում ու ամեն ինչ ժողովրդից է կախված լինելու, Կարեն Քոչարյանը նկատեց.

«Ժողովուրդը դուրս չի գա փողոց: «Ելք»-ը փետրվարի 5-ին փորձեց հանրահավաք անել թանկացումների դեմ, որը ժողովրդին շատ պետք է հետաքրքրեր, դիպչում էր նրա գրպանին: Bայց, անգամ սրա համար ժողովուրդը դուրս չեկավ փողոց: ժողովուրդը խորը դեպրեսիայի, տոտալ  անհավատության մեջ է: Հիմա, եթե ժողովուրդը դուրս չեկավ փողոց, ՀՀԿ-ականները ասելու են՝ տեսա՞ք, որ ժողովուրդը դեմ չէ Սերժ Սարգսյանին»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին