▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը չի բացառում, որ գիշերն իրեն կձերբակալեն

Ֆրանսիայի հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Քաղաքացիական անհնազանդության ծրագիրը, որը երկուշաբթի, ապրիլի 16-ին, 8.15-ից պետք է իրականացնեն քաղաքացիները։

«Ոչ մի վտանգավոր բան չի լինի»,- վստահեցրել  է Նիկոլ Փաշինյանը ու նշել է, որ քաղաքացիական անհնազանդության ծրագրով՝ կամուջներն են արգելափակելու. այսինքն՝ մեքենաները թողնելու են կամուրջների վրա եւ քաղաքացիները ոտքով գնալու են ԱԺ։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է փակել բոլոր ճանապարհները՝ այնտեղ թողնելով մեքենաները եւ կրկին ոտքով գալ ԱԺ։
Փաշինյանը նաև  առաջարկում է ակցիա անել եւ մետրոյով երթեւեկողներին եւս  ոտքով բերել ԱԺ։
Փաշինյանը գիտի, որ բերման կենթարկեն մետրոյում ակցիա անողներին, սակայն դա, ըստ նրա, չպետք է անհանգստացնի, քանի որ այդքան ոստիկան չկա։

Եթե տրանսպորտ չկա, խցանում է, ըստ Նիկոլ Փաշինյանի, կսկսվի գործադուլ եւ դասադուլ։
«Եթե նույնիսկ գիշերը շարժման առաջնորդներին ձերբակալեն, դուք արեք Ձեր գործողությունը առավոտյան 8.15-ից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ապա կալանքի սանկցիայի համար ինձ կբերեն ԱԺ, եւ ես ամբիոնից կասեմ ինչ է պետք հետո անել»,- հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով պատգամավորական անձեռնմխելիությունը։

Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին