▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8-րդ օրն է՝ ՀՀԿ-ից ոչ ոք դուրս չի եկել ժողովրդի հետ խոսելու

«Հանրապետությունում ճգնաժամային իրավիճակ է: Արդեն 8-րդ օրն է, որ ժողովուրդը ցույց է անում, բայց ՀՀԿ-ից ոչ ոք դուրս չեկավ նրանց հետ խոսելու: Դո՛ւրս եկեք փողոց ու տեսեք, թե մարդիկ ի՞նչ են ուզում: Ժողովուրդն է դուրս եկել, պետք է լսել ու հասկանալ: Եթե այսպես շարունակվի՝ կարծում եմ, որ շատ անակնկալներ կլինեն, ուստի պետք է այս վիճակից դուրս գան: Չե՞ք կարողանում, հրաժարական տվե՛ք, որպեսզի նոր ուժեր գան, համակարգային փոփոխություն լինի այս երկրում: Երկիր, որին խեղդում է մոնոպոլիան, կոռուպցիան ու արտագաղթը: Եթե հարցը չլուծվի՝ այս նույն երիտասարադները կհեռանան Հայաստանից: Մենք սա՞ ենք ուզում: Դատարկվի՞ այս երկիրը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիզոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ հնձում ենք այն, ինչ ունենք: Ասում է՝ չլսեցին շատերին ու անցան խորհրդարանական համակարգի:

«Հայաստանը պատրաստ չէր այս համակարգին և՛ պատմությունից ելնելով, և՛ այսօրվա քաղաքական իրավիճակից: Երկրին նախագահ է անհրաժեշտ: Ո՞վ է  տեսել պատերազմող երկիրն ունենա նախագահ, ով լիազորություն չունի ու ԱԺ, որտեղ մարդիկ կան, ովքեր «Ա»«Բ»-ից չեն տարբերում: Ծիծաղելի է: Պետք է կոտրել օլիգարխիային, ինչպես արեցին Սինգապուրում: Եթե այստեղ երկրի ղեկավարությունն իր մերձավորներին պատասխանատվության ենթարկի, գուցե հնարավոր կլինի ինչ-որ բան շտկել»,-նշեց Արման Նավասարդյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին