▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Մանուկյանի կտրուկ վերափոխությունը`Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ և հետո

 

 

Համացանցում քննարկման և քննադատության թեմա է դարձել այն լուսանկարը, որում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ բաժակը ձեռքին, տոնում է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հատկանշականն այն է, որ հրաժարականից մեկ ժամ առաջ, Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ նախագահական նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ կայացած հանդիպմանն էր մասնակցել:

Հավելենք նաև, Սերժ Սարգսյանի հրաժարականից օրեր առաջ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հյուրընկալվելով հաղորդումներից մեկին, խոսել էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին`մասնավորապես նշելով, որ չի կարելի այս ցույցերը համեմատել 1988 թվականին տեղի ունեցած ցույցերի հետ, քանի որ դրանք էապես անհամեմատելի են: Ավելին՝ Վազգեն Մանուկյանը թերագնահատորեն էր մոտենում «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժմանը՝ ասելով, որ չի հասկանում, թե ուր է տանում այս ամենը, ու նաև  խորհուրդ է տվել երիտասարդներին զգուշանալ անօգուտ պայքարից կոտրվելուց: Դե իսկ Սերժ Սարգսյանի հնարավոր հրաժարականը Վազգեն Մանուկյանը որակում էր որպես անհավատալի մի բան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին