▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ով էլ գա իշխանության՝ որևէ բան չի փոխվի.Թուրքագետ

-Հայաստանում ով էլ գա իշխանության՝ չեմ կարծում, որ եղած գիծը փոփոխվի: Խոսքը վերաբերում է առանց նախապայմանների սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար հետևողականորեն տարվող աշխատանքին,-լրագրողների հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Անդրադառնալով հունիսի 24-ին Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին՝ թուրքագետը նշեց, որ ավտորիտար իշխանությունն ավելի է ուժեղանալու:

-Ավելին՝ չեմ կարծում, որ նման իշխանության դեպքում Թուրքիան որևէ զիջումների կգնա հայ-թուրքական հարաբերություններում, ճիշտ հակառակը՝ կոշտացում կլինի:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին