▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդն ուզում է պետությանը տեր կանգնել, չի ցանկանում, որ այն ոմանց սեփականությունը լինի

-Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որը հաղթել է: Մտածողություն է փոխվել: ՀՀԿ-ն դիմագրավում է ժողովրդի ճնշմանը՝ նշելով, թե ընտրված իշխանություն ենք և մենք պետք է որոշում կայացնենք: Բա որ դուք պետք է որոշեք, ինչո՞ւ մի գյուղ չմնաց, որ ոչխար չմորթեց, երբ իմացավ, որ ՍերԺ Սարգսյանը հրաժարվել է վարչապետի պաշտոնից: Նրանք ուրախանում էին նրա համար, որ այս համակարգի վերջը եկավ: Մեր պետությունը բռնազավթել էին, հիմա գնում է պետական մեքենայի ազատագրում: Հայ ժողովուրդն ուզում է պետությանը տեր կանգնել, չի ցանկանում, որ այն ոմանց սեփականությունը լինի: Ժողովուրդը չի ուզում հպատակվել այս կամ այն պետությանը: Չի ուզում, որ բիզնեսն ու իշխանությունը սերտաճեն: Իսկ ՀՀԿ-ն հիմա լարում է ստեղծում, բանակցությունների չեն գնում՝ ասելով, թե վերջնագիր է: Սերժ Սարգսյանն էլ եկավ այդպես ասաց ու գնաց: Երկրորդ օրն ի՞նչ եղավ: Նա հասկացավ իր սխալն ու հեռացավ: Հիմա մյուսները մնացին, չեմ ուզում, որ ճակատագրական սխալ անեն, վնասեն իրենց ու ընտանիքներին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե երկրում ինչ-որ բան տեղի ունեցավ, ողջ պատասխանատվությունը կրում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ նկատեց.

-Այսօր մենք ունենք հրապարակ ու նրան դիմադրող օլիգարխիկ համակարգ: Կարևորում եմ վարչապետի ընտրությունից հետո համապատասխան կառույցների առկայությունն ու նրա գործունեությանը հետևելը: Կարևոր են համատիրությունները, պետք է հետևել նրանց աշխատանքին: Հիմա IT ոլորտի հազարավոր աշխատակիցներ հրապարակում են, կարող են կազմակերպել իրենց արհմիությունները, որոնք կպայքարեն օրինակ՝ նրանց եկամտային հարկի իջեցման համար, որը հիմա հասցվել է 36 տոկոսի: Նույնը վերաբերում է մյուս ոլորտներին: Ուսանողները պետք է կազմեն ուսխորհուրդներ և սկսեն համալսարանը մաքրել այլանդակությունից, ուսանողին դարձնեն պահանջատեր:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին