▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգությունը» հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

«Ժառանգությունը» հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Այս առնչությամբ «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրավեր է ստացել՝ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար:

Շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ մենք կարծում ենք, որ քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այդ օրակարգի շուրջ կարող է բանակցել հրապարակում կանգնած ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչը:

«Ժառանգություն» կուսակցությունը՝ ի սկզբանե լինելով ժողովրդական շարժման ակունքներում, այսօր էլ շարունակում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների հետ պայքարել հանուն Հայաստանի քաղաքացու և հայ ժողովրդի:

Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության իշխանության մնալու ցանկացած փորձ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին