▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրենքներից խոսում են մարդիկ, ովքեր 10-յակ տարիներ հարկեր չեն վճարել.Սահմանադրությունը շպրտե՛ք.Քաղաքագետ

«Սա դասական հեղափոխութուն է և կարելի է անվանել երիտասարդ Հայաստան շարժում: Առաջարկում եմ ժողովրդին՝ գտնել յուրաքանչյուրի ունեցվածքի աղբյուրը: Մարտի 1-ից հետո գիտեմ, որ որոշ մարդիկ պաշտոններ ստացան Սերժ Սարգսյանի ռեժիմից, լռեցին: Թավշյա հեղափոխության առաջնորդին ու կողմակիցներին կոչ եմ անում տեմպը բարձրացնել, երբեք թույլ չտալ, որ որևէ ձևով դեր խաղան Սահմանադրությունը, կամ օրենքները: Օրենքներից խոսում են մարդիկ, որոնք 10-յակ տարիներ հարկեր չեն վճարել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ քաղաքագետը նկատեց.

«Նա Ռուսաստանին նվիրված մի քաղաքական գործիչ էր, սակայն նրանք համաձայնեցին, որպեսզի հրաժարական տա վարչապետի պաշտոնից, քանի որ իշխանությունն ընկնում էր «Գազպրոմ»-ի ձեռքն ու ՌԴ-ն այստեղ բողոքելու տեղ չուներ: Ուստի, բոլորս պետք է օգնենք թավշյա հեղափոխությանը, որպեսզի նոր ուժով շարունակեն պայքարել: Պետք է սա ջնջի ու տանի Կարեն Կարապետյանին պահելու տրամադրությունը: Սահմանադրությունը դատարկ բան է: Սուվերենը, ինքնիշխանը ժողովուրդն է: Եվ, եթե Սահմանադրությունը չի բավարարում սուվերենի այսօրվա պահանջներին, շպրտում են»:

Լևոն Շիրինյանը նշեց, որ հեղափոխության կայացման համար կարևոր է գործարար աշխարհի օժանդակությունը:

«Խոսքը վերաբերում է երկրի ներսի արտադրողներին: Նրանք պետք է թև ու թիկունք լինեն: Մենք այս հեղափոխությունից պետք է դուրս գանք արդյունաբերություն ստեղծելու հնարավորությամբ: Գագիկ Ծառուկյանին կառաջարկեի գլխավորել գործարար աշխարհի օժանդակությունը թավշյա հեղափոխությանը: Մեզ արդյունաբերական, գիտական, մշակութային Հայաստան է պետք: Չպետք է թույլ տանք, որ վաշխառուն խեղդի մեզ: Իսկ Կարեն Կարապետյանը օտար կապիտալի ներկայացուցիչ է»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին