▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Կառավարությունում օլիգարխներ և գործարարներ չեն լինելու.Նիկոլ Փաշինյան

 

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության իր ծրագրի և դրա նոր մասին, ասաց.

«Ես կարող եմ հավաստիացնել, որ Կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի: Կառավարության կազմը, որպես հավաքական դեմք, պետք է արտահայտի այն շունչը, որ այսօր կա ՀՀ-ում»:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ իր՝ վարչապետ ընտրվելուց հետո խաղի կանոները բոլորի համար պարզ կլինեն.

«Խաղի կանոնները օրինականությունն է: Մենք չենք պատրաստվում վենդետաների. ՀՀ-ում քաղաքական ու տնտեսական հետապնդումների էջը փակված է»: 

Հիշեցնենք, որ այս օրերին որպես առաջին փոխվարչապետ շրջանառվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին