▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգրագետներն իրենց գրած օրենքներն էլ չգիտեն.Քաղաքագետը՝ ՀՀԿ-ականների մասին

«ՀՀԿ-ականները իրավիճակի լրջությունը հասկացան մայիսի 2-ին: Այդ օրը համաժողովրդական ընդվզումն ուղղված էր մայիսի 1-ի խայտառակ պահվածքին: Ուստի, մայիսի 8-ին կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, քանի որ հասկացել են՝ ժողովրդի դեմ են դուրս գալիս»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով.

«Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի կարևոր քայլերից պետք է լինի քաղբանտարկյալներին ազատ արձակելը, ապա Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը, ռեյտինգային քվեարկությունը հանելը, արտահերթ խորհրդարանական ընտրությունները»:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ տեղի՞ն էին ՀՀԿ-ականների այն դիտարկումները, թե Նիկոլ Փաշինյանը կառավարման ոլորտում փորձ չունի, քաղաքագետը պատասխանեց.

«Ցավում եմ, որ ՀՀԿ-ականները, ովքեր փոխեցին Սահմանադրությունը, իրենց գրած օրենքները չգիտեն: Անգրագետներ են: Խորհրադարանական համակարգում վարչապետի համար կարևոր է քաղաքական լիդեր լինելը, ոչ թե տնտեսվարող: Իրենք կազմակերպեցին այս փոփոխությունը ու չգիտեն, որ վարչապետն առաջին ու գլխավոր քաղաքական դեմքն է: Նիկոլ Փաշինյանը բավարարում է բոլոր չափանիշներին: Խնդրում եմ, էլի, գոնե  անգրագետ բաներ չասեն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին