▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀԿ-ն համապատասխան քանակի ձայներով կապահովի, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ». Շարմազանով

 

«Մենք օժանդակելու ենք պատգամավորների մեկ/երրորդի առաջադրած թեկնածուին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Նրա օգտին հավաքագրվել է 45 ստորագրության, եւ ՀՀԿ-ն համապատասխան քանակի ձայներով կապահովի, որ նա դառնա վարչապետ»։

  Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի, իրենք են հորդորել են, որ մի քանի պատգամավորներ կողմ քվեարկեն։ «Այստեղ որեւէ պառակտում չկա, սա մեր կոլեկտիվ որոշումն է։ Կարող է ութ լինել, կարող է 10 կամ 11 ձայն լինել»,- ասել է նա։

ՀՀԿ խոսնակը չհստակեցրեց, թե ովքե՞ր են կողմ քվեարկելու, ՀՀԿ խոսնակը նշեց, որ այդ մասին վաղը կասի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին