▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հետ դժվար է ինչ-որ խնդիր ունենալը. Կոստանյանը՝ ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցած վեճի մասին

ՀՀԿ խմբակցության նիստից հետո, երբ կուսակցության  կենտրոնական գրասենյակից դուրս է եկել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գագիկ Կոստանյանը, լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ վեճ է տեղի ունեցել իր եւ Գագիկ Բեգլարյանի միջեւ, ասել է.
«Ի՞նչ եք կարծում, իմ հետ կարո՞ղ է վիճաբանություն տեղի ունենալ: Ինձ հետ դժվար է ինչ-որ խնդիր ունենալը: Այսքան տարի է ինձ ճանաչում եք... դժվար է ինձ հետ խոսակցություն ունենալը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն  էր հայտնվել, որ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Գագիկ Բեգլարյանը բարձր գոռգոռալով դուրս է եկել պատշգամբ, բայց կարճ ժամանակ անց ՀՀԿ խմբակցության ղեկավարը նրան ներս է տարել: «Հայկական Ժամանակ»-ն էլ գրել էր, թե  ՀՀԿ-ի աղբյուրները տեղեկացրել են, որ վիճող կողմերից մեկը եղել է Կոստանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին