▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դադարեցնում եմ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը. լավ եղե՛ք. Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօրվանից ես դադարեցնում եմ Վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։

Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆֆեկտիվ երիտասարդներին։

Շնորհավորում եմ նոր Վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։

Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։

Բոլորիդ ԼԱ՛Վ տրամադրություն, ԼԱՎ ԵՂԵ՛Ք:
Շնորհակալություն:

Image may contain: 1 person, smiling, sitting, suit and indoor

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրվեց Հայաստանի վարչապետ. Կողմ՝ 59, դեմ՝ 42

Կարդացեք նաև՝ Հայ ժողովուրդն այսօր նույնքան ոգևորված ու հաղթանակած է, որքան Շուշիի ազատագրման օրը.Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքն ու այլ ելույթները՝ տեսանյութերով կներկայացնենք հաջորդիվ:

Ստորև ներկայացվող տեսանյութում դիտեք, թե ինչպես Հնարապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ արձագանքեցին Նիկոլ Փաշինյանի ընտրությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին