▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է, որ կառուցվի այն նոր Հայաստանը, որի համար փողոց էին դուրս եկել այդքան մարդիկ. Ռիչարդ Միլս

 

Մայիսի 9-ն այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում. այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են այսքան ժամանակ խորդային Միության Հանրապետությունները, որոնց թվում էր նաև Հայաստանը», - ասաց նա։

Ռիչարդ Միլսը նշեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում նույնպես բոլորի նման ոգեշնչված են զարգացումների խաղաղ հանգուցալուծումից։

«Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ ձևավորումից հետո ու շարունակել մեր գործընկերությունը Հայաստանի հետ», - ասաց նա։

Ռիչարդ Միլսը կարծում է՝ հիմա բոլորը համաձայն են՝ ժամանակն է, որ կառուցվի այն նոր Հայաստանը, որը պահաջում ու որի համար փողոց էին դուրս եկել այդքան մարդիկ։

«Առաջիկա օրերի, ամիսների ընթացքում մենք կաշխատենք նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով Միացյալ Նահանգները կարող է օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության ամրապնմանը և ավելի ազատ տնտեսության ձևավորմանը», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին