▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում. Վիգեն Սարգսյան

Ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին  նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա  նշեց, որ գտնում է,  որ հասարակությանը կարելի է ծառայել այլ ձևով և վստահ է, որ կառավարության կազմում աշխատելը վարձու աշխատանք չէ: 

«Ես հայտարարել եմ ու նորից կրկնում եմ՝ անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարական, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար, սա ասում եմ Հայաստանի մարտահրավերների պայմաններում։ Որևէ բան ինձ չի կարող իմ պարտականություններից հետ պահել, մինչև ես չիմանամ, թե ով է ստանձնում այդ պարտականությունները», - ասաց Վիգեն Սարգսյանը։

ՊՆ նախկին նախարարը նշեց, որ ցանկանում է ներողություն խնդրել լրագրողներից, եթե ինչ-որ կերպ նեղացրել է նրանց, իր քայլերի մեջ փորձ չի եղել տեղեկատվություն թաքցնելու, քանի որ գիտակցում է, որ 21 դարում տեղեկատվություն թաքցնելը հակառակ էֆեկտ է ունենում:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Մինչ այդ նա Նիկոլ Փաշինյանին զեկուցել էր արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին