▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Պուտինի հետ հավասարը հավասարի պես կարող է խոսել. Հովհաննես Իգիթյան

«Նախկին իշխանությունը ոչ թե բարի էր ժողովրդի հանդեպ, այլ վախեցավ, որ ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչպե՞ս է անօրինական կերպով խաղաղ ցուցարարների դեմ զենք գործադրվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարության կողմից առաջիկայում կատարվող փոփոխություններին՝ նշեց.

«Կարևոր է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որը թույլ չի տալիս, որպեսզի հասարակությունն արդար ձևով մասնակցի ընտրություններին: Օրենսդրական բարեփոխումներն էլ կնպաստեն, որպեսզի ներդրումներ կատարվեն Հայաստանում, քանի որ շնորհիվ շարժման՝ սրա համար կարևոր մեկ քայլ արված է՝ երկիրը ճանաչված է: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վենդետա չի լինելու, սակայն կարևոր է, որ բոլորն իրավական դաշտ գան: Դատական իշխանությունն էլ պետք է անկախ լինի: Արտաքին քաղաքականության առումով էլ ոչ թե պետք է ունենանք ՀՀԿ-ի ԱԳՆ, այլ Հայաստանի Հանրապետության, որը կսպասարկի ՀՀ շահերը: Ինչպես գիտեք՝ մայիսի 14-ին Փաշինյանը Սոչիում կհանդիպի Վլադիմիր Պուտինին: Ունենալով ժողովրդի աջակցությունը՝ նա գնում է Սոչի, որտեղ Պուտինի հետ հավասարը հավասարի պես կարող է խոսել: Պուտինը չի ասի 58 խրտվիլակի ես ներկայացնում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին