▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մշտապես դատապարտել ենք նմանատիպ երևույթները և կոչ ենք անում չտրվել սադրանքների. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, 

 
քիչ առաջ որոշ կայքեր և սոցիալական ցանցերի օգտատերեր հրապարակել են ահազանգ այն մասին, որ Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում իբր թե Երևանի քաղաքապետի կողմնակիցների և ցուցարարների միջև ընդհարում է տեղի ունեցել։ 
Պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ միջադեպը որևէ առնչություն չունի ո՛չ Երևանի քաղաքապետարանի և ո՛չ էլ Երևանի քաղաքապետի հետ, տվյալ ավտոմեքենան էլ որևէ կապ չունի Երևանի քաղաքապետարանի հետ: Մենք մշտապես դատապարտել ենք նմանատիպ երևույթները և կոչ ենք անում չտրվել սադրանքների և զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին