▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի կոչը կարող է մի փոքր վախեցնել ռուսական վերնախավին

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Փաշինյան-Պուտին հանդիպումը  հաջող է համարում: Նրա խոսքով՝  ՀՀ-ի արտաքին քաղաքականության ուղեգիծը մնում է նույնը, բայց ավելացել է շատ կարևոր քաղաքական գիծ.մեր երկրի վարչապետը հայաստանակենտրոն դիրքերից է հանդես գալիս, ինչը շատ ողջունելի է: 

«Կարծում եմ՝ ճիշտ էր Փաշինյանի կողմից Հայրենական պատերազմը հիշատակելն ու շնորհավորելը: Այս տարի այն հետաքրքիր ձևով նշվեց նաև Հայաստանում: ՀՀ վարչապետը նաև նշեց, որ ստրատեգիական բարեկամության շրջանակներում կան խնդիրներ: Ամենայն հավանականությամբ  այս գիծը կշարունակվի և այն հարցերը, որոնք խանգարել են նաև ԵՏՄ շրջանակներում, կդրվեն քննարկման»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է Սոչիում բնակվող հայերին ուղղված Փաշինյանի՝ Հայաստան վերադառնալու կոչին,  բանախոսը նշեց.

«Կարևոր կոչ է, պետք է գան, թե չէ Սերժ Սարգսյանի ասած 4 միլիոնը ո՞նց կարող ենք ապահովել, բայց կարծում եմ՝ ռուսական վերնախավին կարող է մի փոքր վախեցնել: Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք այս մտքից, քանի որ այլ ճանապարհ չունենք, ՀՀ-ն այսօր արնաքամ է լինում: Երեք գերխնդիր կա Հայաստանում.մոնոպոլիա, կաշառակերութուն և արտագաղթ: Եվ, եթե արտագաղթը կանգ չառնի, մենք ոչնչի չենք հասնի»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին