▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք նման բան չի եղել.Քաղաքագետը՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին

Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ Արցախի հարցում լուրջ փոփոխություններ  դեռևս չկան: Իսկ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հետ կապված, ավելի շատ ցանկությունների ոլորտից է:

«Երբ ասում են վերադարձ բանակցությունների սեղան, տպավորություն է, թե այդպես եղել է, այնինչ երբեք նման բան չի եղել: Արցախը մասնակցել է որպես ընտրովի իշխանություն: Նշվում էր, որ պետք է մասնակցեն Արցախի ընտրված իշխանությունները և  այլ ներկայացուցիչներ: Այսինքն, ներկայացված էին հայկական ու ադրբեջանական համայքները: Եվ, եթե մենք նման առաջարկ ենք անում, վստահ եմ, որ դրա իրականանալու դեպքում ասելու են, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները նույնպես պետք է մասնակցեն, ինչը մեզ համար ցանկալի չէ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ հավելելով, որ պետք է շեշտը դնենք կարևոր հանգամանքի վրա, որն է՝ Արցախը միջազգային որևէ փաստաթղթով երբեք Ադրբեջանի մաս չի կազմել: Պարզապես եղել է վարչատարածքային միավոր՝ մեկ այլ վարչատարածքային միավորի ենթակայության ներքո՝ Սովետական Միություն անունով պետության մեջ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին