▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ոչ հեղափոխական, ոչ էլ հակահեղափոխական ենք. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարի փոփոխության հարց այսօր չի քննարկվում։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնից իր հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը նշել էր, թե պետք է դիտարկել կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը, Շարմազանովը պատասխանել է, թե այդ հարցը հիմա իրենց օրակարգում չկա։

Անփոխարինելի է արդյոք Սարգսյանը, հարցին էլ Շարմազանովը պատասխանել է, թե ՀՀԿճում անփոխարինելի են եղել Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը։ «Այսօր Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է, մեր կուսակցության առաջնորդն է։ Բոլոր պետական այրերի մասին իրական գնահատականը կտա պատմությունը։ Պատմությունը կհիշի լավագույններին»,- ասել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին