▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նշանակում, եթե ԲԴԽ-ի նոր ընտրություն և գլխավոր դատախազի փոփոխություն չի նախատեսվում...

 

 

 

 

 

 

 

 

«Եթե նախարար Զեյնալյանը իրոք գտնում է, որ ԲԴԽ-ն ու գլխավոր դատախազը պետք է շարունակեն աշխատել և այն պատճառով, որ ԱԺ-ի կողմից են ընտրվել, ապա պետք է ասել, որ Սերժ Սարգսյանն ևս ընտրվել էր ԱԺ-ի կողմից և նրա հրաժարականի պահանջը լրիվ անօրինական էր: Ցանկանում եմ համարել, որ սա կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ, այլ Զեյնալյանի անձնական կարծիքը միայն: Իսկ հարգելի պարոն նախարարին մի հարց իմ կողմից՝ եթե 100 օր անց Հայաստանի ՔԿՀ-ներում շարունակեն «կամեռի» փող հավաքել կալանավորներից, ապա նա պատրա՞ստ է հրաժարական տալ, թե՞ ոչ»,-գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանն՝ անդրադառնալով  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքին: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ դատական համակարգի առողջացման գործում մեծ դեր ունի Բարձրագույն դատական խորհուրդը: Իսկ հարցին՝ խորհրդի անդամների նոր ընտրություններ նախատեսվո՞ւմ են, քանի որ նախորդ ընտրության արդյունքները խորհրդարանում հենց «Ելք» դաշինքի անդամներն են վիճարկել , Արտակ Զեյնալյանը պատասխանել է. «Ես չեմ կիսում ձեր տեսակետը: Դա ձեր տեսակետն է: Հանրությունում այդպիսի տեսակետներ չեմ շոշափել: ԲԴԽ-ն ընտրվել է եւ աշխատում է: Որոշումն ընդունվել է ԱԺ-ի կողմից: Դա ԱԺ-ի կողմից ընդունված որոշում է, այդ թվում դեմ քվեարկածների»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին