▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք արդար դատավարություն է ընթանում «Սասնա ծռեր»-ի նկատմամբ.Լարիսա Ալավերդյան

 

«Նոր իշխանությանը ժամանակ պետք է տրվի, որպեսզի չլուծված խնդիրների հարցերը կարգավորվի, թե չէ ստացվում է՝ բողոքում են ներկայիս իշխանությունից  այն գործողությունների համար, որ կատարել է նախկինը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով.

 

 

 

 

 

 

«Կան գործողություններ, որոնք պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություն, իրավական և ոչ թե քաղաքական լուծում: Մեկը «Սասնա ծռեր»-ի գործն է: Կտրուկ պահանջները տեղին չեն: Օրերս Amnesty International կազմակերպությունը անդրադառնալով Երևանում 2016 թվականին պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման և դրան հաջորդած դեպքերին՝ նշել էր, որ առկա են ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, դատավարությունների ընթացքում քաղաքացիների արդար դատավարության իրավունքները որոշակի չափով խախտվել են: Սակայն,  Amnesty International-ը չի կարող այդ անձանց որակել որպես խղճի բանտարկյալներ, քանի որ արձանագրվել է բռնության կիրառման դեպք: Այլ հարց է՝ արդյո՞ք արդար դատավարություն է ընթանում «Սասնա ծռեր»-ի նկատմամբ: Ես գիտեմ, որ բազում գործողություններով ոտնահարվում է այդ արդար դատավարության իրավունքը:  Ի դեպ, դատական համակարգում կա հասարակական կազմակերպություն, որը առաջին ատյանի դատարանների նախագահների միությունն է: Ճիշտ ժամանակն է՝ նրանց դիմել, որպեսզի իրականացնեն ճնշումն ու մշտադիտարկումը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին