▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կառավարությունը ժառանգել է 7.5% տնտեսական աճով երկիր, հիմա կարող են նաև բարձրացնել թոշակները. Շարմազանով

 

 

Այսօր ԱԺ-ում պետական կենսաթոշակների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նախագիծն ԱԺ-ում զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին հարցրեց. «Մի հատ ինձ անկեղծ ասեք, էլի, վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Մենք անցյալ տարի բարձր տնտեսական աճ էինք արձանագրել, 1 տոկոս տնտեսական աճը 12-14 մլրդ դրամ է: Կենսաթոշակը բարձրացնելու առաջնահերթությունը եթե առաջնակարգ չի, հետիններից մեկն է, դուք մի հատ ասեք, թե որտե՞ղ են էդ փողերը ծախսվել: Դուք ասեք, թե կասեմ, էդ հնարավորությունները որտեղ էր»: Փոխնախարարը պատասխանեց. «Հեռու եմ այն մտքից, որ որեւէ պահի առկա է եղել թեկուզ 2-3 հազար դրամով թոշակները բարձրացնելու հնարավորություն ու չի բարձրացվել: Կարծում եմ, նման հնարավորություն չի եղել»: Նա ասաց, որ 2-3 հազար դրամով կենսաթոշակի բարձրացման համար տարեկան անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 12-15 մլրդ դրամ գումար, այնպես չի, որ փոքր գումար է: Մելքումյանն արձագանքեց. «Մենք անցյալ տարի սահմանել էինք 3.5 տոկոս աճ, ունեցանք 7-7.5 տոկոս: 1 տոկոս լրացուցիչ տնտեսական աճը 14 մլրդ դրամ է, այսինքն, ասեք, իմանանք ինչի վրա է դա ծախսվել, եթե կարող էինք 3000 դրամով կենսաթոշակները բարձրացնել: Ի՞նչն է խնդիրը, որ մենք չենք ուզեցել մեր 500 հազար թոշակառուների թոշակը ավելացնել մի փոքր»: Փոխնախարարը պատասխանեց, որ հարցի պատասխան չունի, թե որ ուղղությամբ է ծախսվել: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ բյուջեի կատարողականի ժամանակ կիմանանք, թե որտեղ են ծախսվել այդ գումարները. «Մի բան պարզ է, որ հին կառավարությունը նոր կառավարությանը ժառանգել է 7.5 տոկոս տնտեսական աճով երկիր, հիմա կարող են նաեւ բարձրացնել թոշակները»:

 

Կարդացեք նաև` Շարմազանովը՝ հիպոտեկով տուն գնելու,համեստ ապրուստի և քաղաքականությունում չկեղտոտվելու ձևի մասին...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին