▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն Մարուքյանն առաջարկեց համաներում

ԱԺ նիստում   այսօր քննարկվեց Քրեակատարողական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը։ Նախագծի զեկուցող Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ խնդիրը վերաբերում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին։

 

 

 

 

 

 

 

 

Քրմոյանի խոսքով` 2015թ. սահմանադրական փոփոխություններով է պայմանավորված փաթեթի անհրաժեշտությունը։ Քրեակատարողական օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը:

 

 

 

 

 

Իր ելույթում Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  նշեց.

«Մենք երկար ենք սպասել նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունմանը, որ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծվի։ Ես ինչ պատգամավոր եմ, այդ օրենսգիրքը չի ընդունվել։ Հիմա երկու բան ունենք անելու՝ Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է ընդունենք, որով կալանքը որպես այդպիսին խափանման միջոց միայն չկիրառվի, այլընտանք ունենանք: Ժամանակն է` համաներման նախագիծ ուղարկել խորհրդարան»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին