▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նկարահանվել, ապա՝ կինոյում, եթե կարմիր գույն, ապա՝ դրոշի վրա, ոչ թե գետնին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն Ազգային ժողովի հայտարարությունների ժամին խոսել է կարմիր գծերի և փողոցներում տեղադրված տեսանկարահանող սարքերի մասին:

Պատգամավորը հայտարարեց, որ  իրենց դաշինքը շահագրգռված է իր նկատմամբ ժողովրդի հավատը բարձր պահելու հարցում. «Ուստի մենք պիտի հետևողական լինենք մեր դաշինքի նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու համար»:

Նրա խոսքով՝ իհարկե, ոչ ոք չունի կախարդական փայտիկ 2-3 ամսում այդ ծրագիրը կյանքի կոչելու համար. «Բայց հիմա իմ խոսքը վերաբերում է բոլորիս գլխին պատուհաս դարձած այդ կարմիր գծերիին, տեսանկարահանող սարքերին և արագաչափերին: Կարևոր է, թե այդ ամենի արդյունքում գոյացած միջոցները ի՞նչ նպատակով են օգտագործվում և ո՞ւր են գնում՝ գնում են մասնավոր անձանց գրպանները»:

Նա խոսեց նաև տուգանքների մասին. «Ի՞նչ է նշանակում նվազագույն 5000 դրամ սահմանել մի չնչին խախտման համար, երբ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է: Օրինականության անվան տակ թալանով եք զբաղված»:

Դիմելով ԱԺ փոխխոսնակին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց. «Եթե պետք է տեսանկարահանվել, ապա ցանկալի է կամ բեմում, կամ կինոնկարում, իսկ եթե կարմիր գույն, ապա դրոշի վրա, ոչ թե գետիններին»:

 

Լուսանկարում՝ դերասանուհի Անուշիկ Ալավերդյանն ու ընկերուհիները , անհնազանդության ակցիայի ժամանակ, Աբովյան փողոցի կարմիր գծերը ներկում էին եռագույն:

Կարդացեք նաև՝ 

Կարմիր գծերը՝ թավշյա հեղափոխությունից հետո. դրանք այսօր իսկ դարձել են եռագույն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին