▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տեսանյութ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կնոջ և կառավարության նոր անդամների հետ մասնակցում խնջույքի

Սամվել Բալասանյանին պատկանող ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ. ՊԵԿ-ի տեսանյութը

Արտակ Պողոսյանը նշանակվել է Երեւանի ոստիկանապետ

Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

Ասելով, որ քաղբանտարկյալ չկա՝ հրաժարականի տեղիք է տալիս դատախազի համար



2018-05-23 13:13:21

 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմելով՝ ասաց, որ քաղբանտարկյալներ լինելու-չլինելու վերաբերյալ տարակարծություններ կան.

 

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կան քաղբանտարկյալներ Հայաստանում, ինքը դատախազը համաձայն չէ դրա հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ սա հրաժարականի տեղիք տալիս է դատախազի համար: Գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանն արձագանքեց, որ քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ տերմինն օգտագործում են մարդիկ, որոնք չեն էլ հասկանում, թե դա ինչ է նշանակում.

 

 

 

 

 

 

 

 

 

«Այն անձինք, ովքեր ներկայացվում են, կա կարծիք, որ այդ անձանց վերաբերյալ մեղադրանքները հիմնավոր չեն, դրանք բոլորը գտնվում են դատարանի վարույթում, իրականացվում է արդարադատություն, որը հենց դրա համար է»: Գլխավոր դատախազը նաեւ նշեց, որ իրենք պաշտպանում են իրենց մեղադրանքը, իսկ պաշտնապանական կողմը հակափաստարկներն է ներկայացնում, իսկ արդարադատությունն էլ, այսինքն` դատարանը, որոշում է կայացնում. «Իրավիճակի փոփոխման ժամանակ լինում են դեպքեր, երբ անձի կատարած քայլը այլևս վտանգավոր չի համարվում հասարակության համար, հանգամանքները մեղմացվում են, խափանման միջոցը փոխելու հավանականությունն էլ մեծանում է, սակայն բոլոր դեպքերն էլ ուսումնասիրվում են: Օրինակ՝ նախկինում հայտարարություններ էին հնչում շարունակելու զենքով զինված գործողությունները, սակայն այսօր քանի որ այդ պաշտոնյաները չկան, այդ հայտարարություններն էլ չկան, այսինքն՝ անձի վտանգավորությունը հանրության համար նվազել է»:

Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ալեն Սիմոնյանի հարցը նկատեց, որ սա նշանակում է, որ դատախազն ասում է, թե մի քանի պաշտոնյաների պատճառով է, որ որոշ անձինք հիմա բանտարկյալներ են:

Արթուր Դավթյանն էլ արձագանքեց.

«Պետք չէ դա քաղաքականության հետ կապել, այո, ստեղծվել է մի իրավիճակ, երբ խափանման միջոցի փոխելու ռիսկերի հետ կապված լարվածությունը նվազել է»: Ելք խմբակցության մեկ այլ պատգամավոր Լենա Նազարյանն էլ հորդորեց դատախազին տալ քաղաքական բանտարկյալի սահմանումը: «Քաղաքական բանտարկյալի իմ սահմանումը ես չեմ սահմանել»,-արձագանքեց Արթուր Դավթյանը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.