▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ պահվում է խո՜րը նկուղում.Ազգային արխիվի տնօրենը՝ հեղափոխության ընթացքում փաստաթղթերի վերացման մասին

«Մենք պատմությունից գիտենք՝  երբ մարդը դառնում է անքննադատելի, անպատժելի, նման բաներ են լինում, դրա համար իշխանափոխությունները հաճախ պետք է լինեն, որպեսզի իշխանությունից զրկվողը մտածի իր սխալների մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ տնօրենն ինչպե՞ս կմեկնաբանի ժողովրդի շրջանում տարածված այն խոսակցությունները, թե Ազգային արխիվից այս մեկ ամսվա ընթացքում փաստաթղթեր են հանվել, վերացվել, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց.

«Չկա նման բան: Ի՞նչ փաստաթուղթ հանենք, եթե բերել ենք՝ ՀՀ նախագահի, կառավարության արխիվները: Միշտ էլ նման բաներ են ասում: Նույնիսկ ընտրությունների փաստաթղթերը կան՝ հանրաքվեն ու թերթիկները: Ամեն ինչ պահվում է խո՜րը նկուղում»:

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի ազգային արխիվի տնօրենն անդրադարձավ նաև գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների դժգոհություններին: Նրանք խոսքով՝  արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, փակ են պահվում որոշ ֆոնդեր և գործեր, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Արխիվում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Արխիվում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ:

«Արխիվները բաց են: Ամբողջ կյանքում մեկ մարդու եմ արգելել՝ չօգտվել արխիվից, քանի որ դա իր համար բիզնես էր փորձում դարձնել: Խոսքը Մայքլ Բաբայանի մասին է: Կայք էր բացել, առաջարկում էր արխիվից նյութեր հանել, վաճառել»:

Նշենք, որ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ:

Արման Խարազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին