▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը կտեսնենք կառավարության տկարությունը, որովհետև ստորագրել ենք գաղութային պայմանագրեր

«Իշխանության լծակները բավարար չեն, որ ներկայիս աշխարհում կառավարում իրականացնեն: Եթե ժողովուրդը չի անցնում ինքնակառավարման, ինքնակազմակերպման, կառավարությունը մնում է տկար վիճակում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ կոմիտեի» նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով.

 

 

 

 

 

 

 

 

«Նիկոլ Փաշինյանի հռչակած ինստիտուտը կարծես թե մոռացության է մատնվում: Նա ցույցերի ժամանակ ասաց, որ ստեղծելու են հեղկոմ:  Օրինակ՝ հանքերի հարցում վաղը կտեսնենք կառավարության տկարությունը: Ամուլսարը մեր կառավարությունն ի վիճակի չի լինելու փակել, որովհետև ստորագրել ենք գաղութային պայմանագրեր, համաձայն որոնց հանքերի հարցերը քննարկելու են Լոնդոնի, Նյու Յորքի դատարանները, որոնք սպասարկում են աշխարհի փողն ու մեզ պարտադրելու են, որպեսզի երկիրը տրամադրենք թալանի համար: Ամուլսարը կարող է փակել միայն հեղկոմը: Նույնը նաև քաղբանտարկյալների դեպքում: Ինչ վերաբերում է «Սասնա Ծռեր»-ին՝ կարծում եմ, նրանց գործով նոր քննություն պետք է սկսվի»:

Կարդացեք նաև՝ Աշոտ Մանուչարյան. Փողը մի դարձրեք Աստված

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին