▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արդեն մոտ 30 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին: Նրանք զրուցել են:

Նիկոլ Փաշինյանը ողջագուրվել է այնտեղ գտնվող Կարո Եղնուկյանին։

 

 

 

 

 

 

Հանդիպումից հետո Փաշինյանը գրել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։

 

  

 

 

 

 Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց էր ունեցել «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ՝ խնդրելով նրան դադարեցնել շուրջ մեկ ամիս շարունակվող հացադուլը:

 

Տեսանյութը՝ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝ Հեղափոխությունն առաջին սիրո նման է այս տղաների համար. Գարեգին Չուքասզյան

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին